00:00:00

Սրբազանի խոսքում չկան շեշտադրումներ, որ կարող են վնասել ՀՀ-ին․ նա տարբերվում է իշխանության դեմքերից

13:47, 08 հունիս 2024 Քաղաքականություն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը անդրադարձել է Բագրատ Սրբազանի՝  միջազգային ԶԼՄ-ներին տված ճեպազրույցին․

«Դիտեցի պատվելի Բագրատ Սրբազանի բրիֆինգը միջազգային ԶԼՄ-ներին:
Օրինակ, ինձ հոգեհարազատ են նրա դիտարկումներն բալանսավորված արտաքին քաղաքականության անհրաժեշտության հարցում: 

Այլ հարցերում հստակության, կոնկրետ բանաձևերի բացակայություն կար, բայց էական է այն հանգամանքը, որ շարժման առաջնորդի խոսքում չկային այնպիսի շեշտադրումներ, որոնք կարող են վնասել Հայաստանին:
 
Թեկուզև այս հանգամանքով Բագրատ Սրբազանը դրականորեն տարբերվում է գործող իշխանության առաջին դեմքերից»,- գրել է նա։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր