00:00:00

Բագրատ Սրբազանը Վանաձորից զորակցության խոսք ուղղեց քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին

12:38, 08 հունիս 2024 Քաղաքականություն

Բագրատ Սրբազանն ու Շարժմանը միացած քաղաքացիներն արդեն Վանաձորում են, որտեղ քիչ անց կմեկնարկի հանրահավաք։

Վանաձոր այցի առաջին իսկ պահին Բագրատ Սրբազանը ողջույնի խոսք ուղղեց քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին՝ Վանաձորի ընտրված քաղաքապետին, որը տևական ժամանակ է՝ կալանքի տակ է։

«Նախ, ուզում եմ ոտքս Վանաձոր դնելուց ողջունել քաղաքական պատճառներով կալանավորված մեր քաղաքապետին՝ Մամիկոն Ասլանյանին։

Ժողովրդի քվեով ընտրված քաղաքապետը երկու տարուց ավելի է՝ գտնվում է բանտում՝ կալանքի ներքո։ Ո՛չ մեղադրանք կա, ոչ մի բան չկա, պարզապես կալանքի տակ է մարդը։ Այսօրվա «ժողովրդավար» Հայաստանի դեմքը սա է։

Այս իշխանություններն առավոտից գիշեր աղաղակում են՝ ասելով՝ «լեգիտիմ ընտրվել ենք»։ Իսկ ի՞նչ է, Վանաձորի  քաղաքապետը լեռգիտիմ չի ընտրվե՞լ, ինչո՞ւ է կալանքի տակ»,- ընդգծեց Բագրատ Սրբազանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր