Հայաստանը դարձել է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։
«Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում կայացած քվերակությամբ Հայաստանը 148 ձայնով ընտրվել է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ 2025-27թթ. համար:
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի գործընկեր պետություններին աջակցության համար:
Հայաստանը հանձնառու է նպաստելու միջազգային համագործակցությանը Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: