00:00:00

Փաշինյանը կարևորել է ՌԱԿ-ի հետ համագործակցությունը, քննարկել ներքաղաքական հարցեր

16:03, 07 հունիս 2024 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ (Կանադա) Միքայել Խարապյանի գլխավորությամբ:

Վարչապետը բարձր է գնահատել ՌԱԿ ներկայացուցիչների կապը հայրենիքի հետ և աջակցությունը ՀՀ կառավարության քաղաքականությանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության նպատակն է ՀՀ ինքնիշխանության ամրապնդումն ու պետականության հարատևության ապահովումը: Վարչապետը կարևորել է նաև ՌԱԿ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունը:


Զրուցակիցները քննարկել են արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև ՀՀ կառավարության ծրագրերին վերաբերող հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր