Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարել, և դա, ըստ նրա, պետք է պահանջի նաև Հայաստանը։
«Մենք արդեն այդպիսի առաջարկ արել ենք հայկական կողմին` համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի լուծարման հարցով։ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարիքն այլևս ընդհանրապես չկա, այն չի գործում։ Մենք թույլ չենք տա, որ այն դե ֆակտո գործի։ Ինչ վերաբերում է դե յուրե կարգավիճակին, ապա թող իրավական տեսանկյունից լուծարվի, և դա ցուցիչ կլինի՝ որքանով է Երևանն անկեղծ»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ եթե հայկական կողմը ցանկանում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանվի, նշանակում է՝ «տարածքային պահանջներ ունի Ադրբեջանից»։