Գիտե՞ք՝ երբ հաղթած կլինեինք․ եթե այս քաղաքացիների փոխարեն բոլորը հերոսների ծնողներ լինեին․ այդ դեպքում մի ժամ անգամ չէր դիմանա Նիկոլ Փաշինյանը, Սուրբ Աննա եկեղեցու բակում ասած 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը, ով բազմաթիվ որդեկորույս ծնողների հետ միացել է Սրբազան պայքարին։
Նա կոչ ուղղեց զոհվածների ծնողներին․ կիրակի օրը հանրահավաք է լինելու, ում համար հայրենիքն ու պատիվը թանկ է, թող միանա։
«Մեր կարգախոսն է՝ հայրենիք և պատիվ։ Խոսքս ծնողներին եմ ուղղում՝ ով գտնում է, որ իր մեջ կա հայրենիք ու պատիվ, թող որ առաջին շարքերում լինի»,- ասաց Արա Ռոստոմյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ դեպքում իշխանափոխությունը ժամերի հարց կլինի։
«Պետք է հասնենք բաղձալի նպատակին․ այն նպատակին, որը մեր տղաներն իրենց առջև դրել են՝ ունենալ հայրենիք ու պատիվ։ Այդ ամենը պետք է անենք ու կարողանանք գոնե մի անգամ պարզ աչքերով նայել մեր տղաների նկարներին՝ Եռաբլուրում»,- ասաց Արա Զոհրաբյանը։