00:00:00

Երկաթգծի լիարժեք վերականգնման ուղղությամբ ռուս գործընկերները բավականին լայնածավալ աշխատանք են իրականացնում. Նիկոլ Փաշինյան

08:20, 06 հունիս 2024 Քաղաքականություն

Երկաթգծի լիարժեք վերականգնման ուղղությամբ ռուս գործընկերները բավականին լայնածավալ աշխատանք են իրականացնում, այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նոր կամուրջների շինարարության հարցում մենք միջազգային գործընկերների հետ խոսել ենք, հույս ունենք՝ նրանք մեզ աջակցություն կցուցաբերեն»,- ասաց նա։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ որոշ գործընկերների մոտ շոշափելի հետաքրքրվածություն կա աղետի հետևանքների վերացմանը նպաստելու հարցում։

«Սպասում ենք կարիքների հստակեցմանը, բայց մի քանի գործընկերներ, իսկապես, հետաքրքրված են ու պատրաստակամ»,- ասաց Միրզոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր