00:00:00

Պապիկյանը Բուլղարիայի պաշտպանության նախարարի հետ է հանդիպել

14:03, 05 հունիս 2024 Քաղաքականություն

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«Բուլղարիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովի հետ։

Հանդիպմանը ներկա էր նաև Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը։

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Բուլղարիա համագործակցությանը, ինչպես նաև ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

Նախարար Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու նպատակները»։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր