00:00:00

ՄԻՊ-ը դիրքավորվել է որպես փաշինյանական քաղաքական թիմի ներկայացուցիչ․ Տիգրան Աբրահամյան

15:27, 04 հունիս 2024 Բլոգ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«ՄԻՊ-ի այսօրվա պահվածքը եկավ ամրապնդելու այն մոտեցումը, որ այդ կարևոր դիրքում մարդ է, ով բացառապես սպասարկում է իշխանության նախասիրությունները:

ՄԻՊ-ն ինքը դիրքավորվել է որպես փաշինյանական քաղաքական թիմի ներկայացուցիչ և նրա պահվածքն առանձնապես չի տարբերվում ՔՊ-ական դեմքերի վարքագծից:

Շատերի համար որևէ նոր կամ անսպասելի բան չի եղել, սակայն նման դեպքերում պետք է արձանագրումներ անել և շարժվել` նկատի ունենալով ամրագրված փաստերը»:

Հիշեցնենք՝ այսօր ՄԻՊ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էր։ Քաղաքացիները դատապարտում էին մարդու իրավունքների պաշտպանին՝ ոստիկանական բռնություններին գնահատական չտալու համար, պհանջում էին համաչափ արձագանք Հայաստանում մարդու իրավունքների խախտման տարաբնույթ դեպքերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր