«Շատ դժվար է մեկնաբանել անաստված Արսեն Թորոսյանին, թերևս նրա համար շատ ավելի հեշտ էր, եթե եկեղեցի մտներ ու աղոթք աներ, ապա պետք է իր մեղքերը հիշեր, երբ, որ Առողջապահության նախարար էր, ու Հայաստանում համավարակի դեմ կառավարման արդյունքում ունեցանք մեծ թվով զոհեր։ Ինչ վերաբերում է գրառմանը, իրապես շատ դժվար է մեկնաբանել, բայց մի բան արձանագրեմ՝ Հայ առաքելական եկեղեցին և ՀՅԴ–ն այո միասնական են, միասնական են, որովհետև երկուսն էլ հայ ժողովրդի ազգային, արժեքային համակարգերը պահողն ու պահպանող ինստիտուտներն են»։ Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանն, անդրադառնալով ՔՊ–ական պատգամավոր, ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանի գրառմանը։
Հիշեցնենք, որ Թորոսյանն առաջարկել էր միացնել Հայ առաքելական եկեղեցին Հայ հեղափողական դաշնակցությանը, անունն էլ դնել Հայ առաքելական դաշնակցություն կամ Հայ հեղափոխական եկեղեցի:
«Թերևս տգիտության հետևանք է, պատմության չիմացության հետևանք է, որ չգիտեն, որ Դաշնակցության և Հայ առաքելական եկեղեցու՝ միշտ իրար կողքի լինելու մասին, նաև երբ, որ հարկ է եղել Դաշնակցությունը զենքը ձեռքին օտարներից փորձել է պաշտպանել եկեղեցին»,– ասաց Գեղամ Մանուկյանը։ Նա օրինակ բերեց 1903 թվականը, երբ, որ ամբողջ Կովկասում Դաշնակցությունը պաշտպանում էր եկեղեցուն, երբ ցարական իշխանությունը խլում էր եկեղեցապատկան գույքը։ «Դա է պատմությունը, ոչ թե ուրացումը, թշնամու առաջ գլուխ խոնարհելը, ինչպես դա այսօր անում է Արսեն Թորոսյանն ու իրենց թիմը՝ իրենց շեֆ Նիկոլ Փաշինյանի հետ»,– ասաց Մանուկյանը, հավելելով, որ իհարկե չիմացությունը չի արդարացնում որեւէ մեկի։ «Բայց թերևս պետբյուջեի միջոցով առողջապահության ոլորտին, նաև խիստ հետաքրքությամբ որոշ ոլորտներ հարստանցնելու փոխարեն, թող որոշ պատմության գրքեր ընթերցեր, և մի քիչ հետարքրվելով Թորոսյանը կհասլանար Սփյուռքում և ՀՅԴ–ի և Հայ առաքելական եկեղեցու պատմությունը, բայց դա երկար պատմություն է, և վախենամ ինչքան էլ բացատենք, նա դժվար թե հասկանա»,– եզրափակեց Գեղամ Մանուկյանը։
Irakanum.am