00:00:00

Հայաստան-Ադրբեջան բանակցություններում Սահմանադրության փոփոխությունները օրակարգի մաս չեն, բայց էական խոչընդոտներ երկու կողմն էլ տեսնում է. Միրզոյան

07:05, 04 հունիս 2024 Քաղաքականություն

Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության  մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար, այս մասին ԱԺ-ում հյատարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների առարկա է, այդպիսի բան չկա»,- նշեց նա։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը համոզմունք ունի, որ թե՛ իր, թե՛ Ադրբեջանի Սահմանադրությունը, մեծ հաշվով, չի կարող խնդիր լինել իրավական առումով երկարատև խաղաղության հաստատման համար։

«Ինչ վերաբերում է մեր սահմանադրական փոփոխություններին, ապա արժի թարմացնել հիշողությունը՝ մենք այս մասին խոսել ենք դեռևս 2018 թվականից, սա մեր գործն է, սա ներքին որոշելիք է»,- ասաց նա։

ԱԳ նախարարն ընդգծեց՝ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում Սահմանադրության փոփոխությունները օրակարգի մաս չեն կազմում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր