00:00:00

ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանը կառույցի հետ հարաբերություններում հստակություն մտցնի

10:30, 03 հունիս 2024 Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը ակնկալում է, որ Երևանը հստակություն կմտցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարներում։ Այս մասին Ալմաթիում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

«Հուսով ենք, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները, ինչը ձեռնտու կլինի մեր կազմակերպության բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար»,- ասել է նա։

 

Միևնույն ժամանակ, գլխավոր քարտուղարը նշել է, որ «վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին»։

«Այնուամենայնիվ, փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, Հայաստանի Հանրապետությունը մնում է կազմակերպության լիիրավ անդամ, այս երկրի նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջությամբ»,- ընդգծել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր