00:00:00

Պետրոս Ղազարյանը արհեստական բուծված մարդ է. ծառայել է բոլոր իշխանություններին. Բագրատ Սրբազան

08:23, 03 հունիս 2024 Քաղաքականություն

Բագրատ Սրբազանն այսօր անդրադարձավ հաղորդավար Պետրոս Ղազարյանին, ով պարբերաբար հեգնող ստատուսներ է գրում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ու Սրբազանի մասին։

 

«Պետրոս Ղազարյանը, որը արհեստական բուծված մարդ է, նույն խոսքերով ծառայել է բոլոր իշխանություններին»,- ասաց Սրբազանը։

 

Նա կոչ արեց հիշել, թե ժամանակին ինչեր է ասել Պետրոս Ղազարյանն այսօրվա իշխանության մասին, երբ աշխատում էր «Կենտրոն» հեռուստաընկերությունում։

 

«Նա ո՞վ է, որ խոսի»,- նշեց Սրբազանը։

 

Սրբազանի խոսքով՝ Հ1-ը դարձել է քաղաքացիների գումարներով վճարվող ու նույն քաղաքացիների վրա հարձակվող կեղտոտ օրգան։

 

«Մեծանում են մարմիններով, բայց գլուխները չի աշխատում։ Ով մեր մասին ինչ ասում է՝ ստուգեք նրա կենսագրությունը»,- հավելեց Սրբազանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր