Բագրատ Սրբազանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպման պահանջ չի դրել։
«Ես քննչական կոմիտեի ղեկավարին ընդամենը մեկ անգամ եմ հանդիպել՝ Արցախում։ Բարևել եմ, ողջագուրվել եմ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց, որ գնալու են Քննչական կոմիտե, որոշակի պահանջներ ներկայացնեն։
«Ես հավատում եմ, որ մարդիկ, ովքեր ինչ-որ պաշտոնների գլուխ են, կարող են ինչ-որ ընթացքներ բեկել իրենց անաչառության սկզբունքով կամ արդարության սկզբունքով»,- նշեց Սրբազանը։