«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է․
«Գործընկերներիս՝ Աննա Գրիգորյանի և Արմեն Գևորգյանի հետ այցելեցինք Երևանի ՁՊՎ: Մեր մյուս գործընկերները՝ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Արման Ղազարյանը, Թադևոս Ավետիսյանը, Աբովյանի և Մասիսի ՁՊՎ-ներում էին: Այստեղ են գտնվում երեկ ԱԳՆ-ի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացի, ովքեր կասկածվում են զանգվածային անկարգության մեջ: Նրանցից շատերը վնասվածքներով են:
«Գործընկերներիս՝ Աննա Գրիգորյանի և Արմեն Գևորգյանի հետ այցելեցինք Երևանի ՁՊՎ: Մեր մյուս գործընկերները՝ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Արման Ղազարյանը, Թադևոս Ավետիսյանը, Աբովյանի և Մասիսի ՁՊՎ-ներում էին: Այստեղ են գտնվում երեկ ԱԳՆ-ի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացի, ովքեր կասկածվում են զանգվածային անկարգության մեջ: Նրանցից շատերը վնասվածքներով են:
Երեկվանից փորձում եմ հասկանալ, որն է այս իշխանությունների համար զանգվածային անկարգությունը:
Ուրեմն կարմիր և սևբերետավորները հայհոյանքով հարձակվում են խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների վրա՝ արցախյան պատերազմների միջով անցածների, որդեկորույս ծնողների, հոգևորականների, ի վերջո պատիվ և արժանապատվություն ունեցող մարդկանց, հրահրում են բախում, այնուհետև անկախ նրանից, թե այդ մարդիկ ինչ են արել, բերման են ենթարկում հիմնավոր կասկածով:
Հետո արդեն փորձում են կասկածները մի կերպ «փարատել»: Անպայման գտնվում
են բերետավորներ, որոնք ցուցմունքներ են գրում, նկարագրում են, թե էս ինչ «վայրագ» մարդիկ են էս ցուցարարները:
Եվ ոչ մի բերետավոր չի հիշում, որ ինքն իրեն պահել է վերջին խուլիգանի պես, չի հիշում, որ
«Հայր սուրբ, հայր սուրբ» կրկնելով՝ հոգևորականին է ծեծել, որ մարդկանց վրա հագուստ է պատռել և ամենատարբեր մարմնական վնասվածք հասցել: Սա է իրենց պատկերացրած զանգվածային անկարգությունը:
Հետո մարդկանց ամիսներով փակում են, հետո դատարանը մտացածին գործով չի կարողանում մեղադրական դատավճիռ կայացնել, և այստեղ հայտնվում են իշխանության սազանդարները և ասում են՝ տեսաք ինչ արդար և անկախ դատարան ունենք, արդարացրեց: Սա է ամբողջ սխեման:
Բայց այստեղ, այնուամենայնիվ, առաջ են գալիս մի շարք հարցեր.
- Մի քանի օր իրենց ամենավերջին խուլիգանի նման պահող բերետավորների համա՞ր են քաղաքացիները հարկեր վճարում: Հարկ վճարողներին հերոս են կոչում, հետո էդ հարկ վճարողի գլուխն են կոտրում:
- Ի՞նչ են կարծում բերետավորները, որ եթե հիմա խուսափում են պատասխանատվությունից, վաղը, մյուս օրը շարունակելու են այդպես անպատիժ մնալ:
- Ի՞նչ են կարծում Ոստիկանության բաեփոխումների համար գլուխ գովացողները, իրենք մարդկանց վրա բորենու նման հարձակվող կարմիրբերետավորների հետ հավասար պատասխանատվության չե՞ն ենթարկվելու:
- Ի վերջո, արդյոք, կարելի՞ է այսքան արժեզրկել համակարգը: Վաղը այս նույն համակարգը ստեղծողներին է խժռելու»։