00:00:00

«Դուք փորձառու քաղաքական գործիչ եք». Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին

08:44, 01 հունիս 2024 Քաղաքականություն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ:

 

«Խնդրում եմ, ընդունեք շնորհավորանքներ ծննդյան օրվա առթիվ, մաղթում եմ քաջառողջություն և ուժ՝ Ձեր ժողովրդին ծառայելու բարձր առաքելությունը կատարելու համար:

 

Դուք փորձառու քաղաքական գործիչ եք, և մեկ անգամ չէ, որ համոզվել եք, որ միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը հանրային դիվանագիտությունն է և դա մեզ միշտ դիպուկ մատնանշել է դեպի մերձեցում և համագործակցություն: Եթե մենք գնանք այս ճանապարհով, եթե գնանք մեր փառապանծ նախնիների դարավոր ավանդույթներին, ապա միասին կկարողանանք հասնել շատ ավելիին, զգալի հիմքն արդեն ստեղծվել է»,- ասվում է շնորհավորանքում։

 

Լուկաշենկոն իր համոզմունքն է հայտնել, որ առևտրի, արդյունաբերության և հումանիտար ոլորտում առկա զարգացումները լրացուցիչ հնարավորությունների հորիզոններ կբացեն Մինսկի և Երևանի համար։

 

«Ես ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը մի շարք հարցերի շուրջ, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային և ինտեգրացիոն հարթակներում:

 

Խաղաղություն և բարգավաճում՝ Ձեր ընտանիքին և բարեկամներին», - մաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր