00:00:00

Իշխանության ևս մեկ քաղաքական փուչիկ պայթեց․ Սերժ Սարգսյանին զրպարտելու ջանքերը չեզոքացան

18:08, 31 մայիս 2024 Բլոգ

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Իշխանության ևս մեկ քաղաքական, քարոզչական փուչիկ պայթեց և այն ջանքերն ու ռեսուրսները, որոնք տարիներով դրվել էին` վարկաբեկելու և զրպարտելու 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, չեզոքացան:
 
Դատավոր Միսակյանի վճռով Սերժ Սարգսյանն արդարացվեց, ճանաչվեց անմեղ իրեն վերագրվող արարքների (դիզելի գործով) կատարման մեջ:
Այս իշխանության ցանկացած ստի, կեղծիքի և զրպարտության դեմ պետք է մինչև վերջ հետևողականորեն պայքարել և հաղթել:
 
Սրանց նպատակն է` ամեն գնով ստվերել, քողարկել, արժեզրկել այն ամենը, ինչ ազգային գործիչները, մեր երկրի կարևոր ինստիտուտներն ու հայ մարդն այս տարիներին համառ ջանքերի գնով ստեղծել, պահել ու պահպանել են:
 
Իշխանության մեծ ու փոքր «ժուլիկությունները» կանցնեն ու կգնան, պատմությունն էլ սրանց կսրբի կտանի այնտեղ, ինչին արժանի են»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր