00:00:00

Ամենայն Հայոց Հայրապետը անձ չէ, այլ հայրապետական գաղափարի մարմնացում

15:15, 31 մայիս 2024 Քաղաքականություն

Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմի հայտարարությունը.
 
Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմի հոգևոր դասը և թեմական խորհրդի անդամները դատապարտում են մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած աննախադեպ միջադեպը, երբ ոստիկանները փորձեցին խոչընդոտել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի մուտքը հուշահամալիրի տարածք՝ աղոթք բարձրացնելու առ Աստված 1918 թ. մայիսյան հերոսամարտերի նահատակ հայորդիների հոգիների հանգստության համար:
Այդ խորապես չգիտակցված քայլը մտահոգություն և անհանգստություն պատճառեց թեմի հոգևոր դասին, թեմական խորհրդի անդամներին ու հուզմունք առաջացրեց հավատացյալ զավակների հոգիներում: 

Ինչպես ասում էր երջանկահիշատակ Գևորգ Զ Չորեքչյան Կաթողիկոսը. «Ամենայն Հայոց Հայրապետը անձ չէ, այլ հայրապետական գաղափարի մարմնացում», ուստի յուրաքանչյուր հայ քրիստոնյայի պարտքն է բարձր պահել պատիվը Հայոց Հայրապետի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:
Որդիական խոնարհությամբ մեր զորակցությունն ենք հայտնում Նորին Սրբությանը և մաղթում արևշատ օրեր:
 
Թող Տերն անսասան պահի մեր հայրենիքը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
 
Առաջնորդ՝
Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց Թեմի
Մովսես արքեպիսկոպոս Մովսեսյան
Թեմական Խորհրդի ատենապետ՝
Մարտին Հովհաննիսյան
 
30 մայիսի 2024թ.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր