Ձեզ մի քանի օր է ստորացնում են, եթե Դուք չեք իջնելու, ապա այն բոլոր մեղադրանքները, որ Դուք դավաճան եք, գործակալ եք, մնացած բոլոր հարակից բաները Ձեր վրա եք վերցրել և, բնականաբար, ծառայում եք, ոչ թե ՀՀ-ին, այլ թուրքական, ադրբեջանական գործակալներին ու ծառայողներին։ Այս մասին ԱԳՆ-ի մոտ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Կամ կիջնեք, պատասխանը կտաք բոլոր հայտարարությունների համար, կամ մենք՝ լրագրողների հետ կբարձրանանք վերև։ Ձեզ չեն նվաստացրել, մեզ են նվաստացրել այ քնքուշներ, ամբողջ մի ժողովրդին են նվաստացրել։ Դեռևս սպասում եմ ընդունելության։ Եթե Դուք այստեղ չեք իջնելու և պատասխան չեք տալու, ուրեմն Դուք ծառայում եք ոչ Հայաստանի Հանրապետությանը, այլ Ադրբեջանին, Թուրքիային և նրանց գործակալներին»,-ասաց Սրբազանը։
Նա նշեց, որ կես ժամ է տալիս այդ մարդկանց, կամ իրենք իջնում են ներքև, կամ լրագրողների հետ բարձրանում ենք վերև։
«Ուզում եք 2 հազար բերետավոր բերեք, կապ չունի, բարձրանում ենք վերև ու ոստիկանների կողմից որևէ սխալ քայլ՝ մնալու է Ձեր վզին»։