00:00:00

Այսօր մենք կարողացանք 8 ժամ շարունակ փակ պահել Կառավարության շենքի մուտքերն ու ելքերը

18:10, 30 մայիս 2024 Քաղաքականություն

«Տավուշը հանուն հյարենիքի» շարժման առաջնորդներից պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Սիրելի հայրենակիցներ, արդեն որերորդ օրն է համազգային շարժումն իր օրակարգն է թելադրում՝ գրանցելով նոր հաղթանակներ և ժողովրդի օրակարգը պարտադրելով ապազգային իշխանություններին:
 
Անկախ աշխատանքային օրվանից և ժամից հազարավոր քաղաքացիներ մասնակցում են խաղաղ անհնազանդության ակցիաների։
 
Ա՛յսօր մենք կարողացանք 8 ժամ շարունակ փակ պահել Կառավարության շենքի մուտքերն ու ելքերը և արգելափակեցինք Հայաստանի գլխավոր հրապարակում երթևեկությունը՝ չթողնելով վարչակարգի պարագլխին և Կառավարության անդամներին հանգիստ տեղաշարժվել։
 
Վաղն առավոտյան 10։00-ին մենք պետք է շարունակենք մեր այս ընթացքը:
 
Այդ նպատակով հավաքվում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ այցելելու կարևոր հաստատություններից մեկը և փոխանցելու մեր ասելիքը»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր