Տարբեր մարզերից լուրեր ենք ստանում, որ գործարարներին ստիպում են գնալ «ազդեցիկ» ինչ-ինչ անձանց մոտ, «Երկրապահ» են, թե թաղի տղա են, ինչ են, ու թուղթ ստորագրեն, որ աջակցում են էս մարդուն (Փաշինյանին-խմբ․)։ Ստիպում են։ Լուրերը գալիս, մեզ հասնում են»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Նա ընդգծեց՝ նման դեպքերում պետք է բարձրաձայնել, զանգահարել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման թեժ գծին։
«Զանգեք այդ թեժ գծին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման էջում նշված է թեժ գծի հեռախոսահամարը։ Հորդորում եմ բոլորին, որ թեժ գիծն օգտագործեն, զանգեն, հայտնեն, թերթիկները նկարեն ու ուղարկեն, չստորագրեն ոչ մի թերթիկ, ոչ մի կոմպրոմիս չունենան ստի հետ»,- ասաց Բագրատ Սրբազանը։
