00:00:00

Ու թող ինձ ասեն` խենթ է, սգալ չգիտի, սևի փոխարեն սպիտակ է հագնում, մեկ է՝ ապրելու եմ, այդ կյանքը որդուս պարգևն է․ զոհված զինծառայողի մայր

10:22, 30 մայիս 2024 Բլոգ

Զոհված զինծառայողի մայր Արսինե Սահակյանը, ով մի շարք կամավորական հասարակական կազմակերպություների անդամ է, և մասնակցել է «Սև ու սպիտակ» անունը կրող միջոցառմանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ու թող շատերին տարօրինակ թվա, և թող խոսեն ու բամբասեն, թող հոխորտան ու հայհոյեն, մեկ է` չեն սպանի ինձ ։

Մեկ է` չեն կարող գլխատել այն ԿՅԱՆՔԻՆ, որն ապրում է իմ մեջ, որովհետև հիմա այդ կյանք ուրիշ է, ավելի ուժեղ է, ավելի զորեղ է, ավելի հպարտ է, քանզի որդուս պարգևն է։

 

Ու թող ինձ ասեն` խենթ է, սգալ չգիտի, սևի փոխարեն սպիտակ է հագնում, լացի փոխարեն ծիծաղում է, մեկ է՝ ապրելու եմ։

Հիմա ավելին պիտի ապրեմ ու ապրելով կյանքեր փոխեմ, որ հողն էլ ոտքերիս տակ երբեք չզգա ծանրությունս։ 

Ու թող աստված օրհնի և իմաստություն տա բոլոր նրանց, ովքեր կքննադատեն ինձ և ինձ պես մայրերին ։

Ցավ եմ ապրում հոգով աղքատների համար։ Իսկ հոգով աղքատ լինելն էլ ավելի մեղք է։ Շնորհակալ եմ ընկերներիս, շնորհակալ եմ Աստծուն, որ Ձեզ ունեմ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր