00:00:00

Երբևէ դժվար կլիներ պատկերացնել, որ Հայաստանի ոստիկանությունը կարող է խոչընդոտել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

23:07, 28 մայիս 2024 Բլոգ

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է․

«Մայիսի 28-ին Սարդարապատում Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է։ Կարելի է շնորհավորել ամեն ինչում «աննախադեպ» լինելու մոլուցքով տառապող իշխանությանը․ նրանք այսօր աննախադեպ խայտառակություն են գրանցել։ Երբեւէ դժվար կլիներ պատկերացնել, որ ազգային կարեւորագույն տոնին Հայաստանի ոստիկանությունը կարող է խոչընդոտել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Այն նույն Սարդարապատի, որը հնարավոր դարձավ նաեւ Առաքելական եկեղեցու գահակալի ոգեշունչ հորդորի ու հայոց հոգեւորականության ակտիվ մասնակցության շնորհիվ։

Հայոց եկեղեցին հայոց մշակութային ինքնության անկյունաքարն է, մեր պատմության բոլոր դրվագներում մեր հովանին եւ ուղեցույցը, աշխարհի չորս ծագերում ապրող հայության հուսալի ապաստանը, մեր պետականության աջակիցն ու պահապանը, եւ ոչ մի այսրոպեական նպատակահարմարություն չի կարող արդարացնել Եկեղեցու հանդեպ անարգ պահվածքը։

Իմ զորակցությունը եւ որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր