00:00:00

«Ոստիկանության որոշ ծառայողներ կատարում են ՔՊ-ական պատգամավորի հնչեցրած՝ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու հանձնարարությունը»․ Աբրահամյան

19:37, 27 մայիս 2024 Բլոգ

ԱԺ «Պատիվ» ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը դատպարտել է ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնողների և ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ։

«Ոստիկանության առանձին ծառայողներ կատարում են ՔՊ-ական այն պատգամավորի ֆիզիկական հաշվեհարդարի հանձնարարությունը, որը հնչեց խորհրդարանի նախորդ շաբաթվա նիստում:

Հիմա նրանք քաղաքացիների, այդ թվում` պատգամավորների նկատմամբ անձնական սպառնալիքներ են հնչեցնում, որոշների նկատմամբ` իրականացնում:

Թե բա` վատ կլինի:

Իրականում փաշինյանական իշխանության նպատակն արյունահեղության գնալն է, և նրանք դա անում են անձնական բանդաների վերածված, ամոթ էլ է ասել, ոստիկանական տխրահռչակ դեմքերի միջոցով:

Իրականում ոստիկանության միջոցով մեծ սադրանք է նախապատրաստվում, փորձում են պատգամավորներին հունից հանել, որպեսզի կամ ֆիզիկական հաշվեհարդար տեսնեն, կամ պատգամավորներին դրդեն այնպիսի գործողությունների, որն ուղիղ ճանապարհ է բացելու դեպի քրեակատարողական հիմնարկներ:

Հատուկ անարգանքի են արժանի այն բոլոր ծառայողները, ովքեր բռնություն են կիրառում կամ վիրավորում կանանց:

Կրկնակի անարգանքի են արժանի դրանց նման ձևով «ինստրուկտաժ» անողներն ու հրաման իջեցնողները»,- գրել է Տիգրան Աբրահամյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր