00:00:00

Սեյրան Օհանյանը կոչ է անում բոլորին մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին, գալ Հանրապետության հրապարակ

17:50, 25 մայիս 2024 Բլոգ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կոչ է անում բոլորին մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին, գալ Հանրապետության հրապարակ և միանալ համազգային ազատագրական շարժմանը։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

 

 «Սիրելի հայրենակիցներ

 

Հայաստանի շուրջ օղակն օրեցօր սեղմվում է։ Տարածաշրջանում ռազմաքաղաքական սրընթաց զարգացումները ստիպում են օր առաջ համախմբվել և ամուր, անխոցելի ճակատ կազմել մեզ ուղղված բացահայտ թշնամանքի, սպառնալիքների առաջ։

 

Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների կողմից շահարկվող «խաղաղության օրակարգը», Տավուշում միջազգային և պետական օրենքների կոպտագույն խախտումներով իրականացվող սահմանագծման գործընթացը հերթական «տրոյական ձին» է, հերթական դավադրությունը՝ ծրագրված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, հայ ժողովրդի անվտանգության, լինելիության դեմ։

 

Սակայն այս ճակատամարտի ելքը որոշվելու է մեր ընտրությամբ։

 

Կհամախմբվենք՝ հանուն Հայի, Հայաստանի, Հայրենիքի, Աստծո, կունենանք պետություն, բանակ, անվտանգություն, արժանապատվություն։

 

Ուստի կոչ եմ անում բոլորին այս գիտակցումով մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին, գալ Հանրապետության հրապարակ և միանալ համազգային ազատագրական շարժման այլևս անբեկանելի ալիքին։

 

Մեր պայքարն արդար է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր