00:00:00

Արցախցիների դեմ շարունակաբար գեներացվող ատելությունը ոչ մի լավ տեղ չի տանելու ո՛չ Փաշինյանի իշխանությանը, ո՛չ նրա կատարածուներին․ Վաղը՝ ժամը 16:00-ին՝ Հանրապետության հրապարակ

17:31, 25 մայիս 2024 Բլոգ

Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների և վերջինիս աշխատակիցների ձերբակալությունները հստակորեն քաղաքական պատճառներ ունեն՝ առանց իրավական ու փաստական հիմքերի: Իշխանությունները դրանով ցանկանում են կանխել արցախցիների ակտիվ մասնակցությունը վաղվա հանրահավաքին, բայց չեն հասկանում, որ ավելի են լարում իրավիճակը և խթանում մարդկանց` իրենց բողոքի ձայնը բարձրացնել:

Իսկ արցախցիների դեմ շարունակաբար գեներացվող ատելությունը ոչ մի լավ տեղ չի տանելու ո՛չ Փաշինյանի իշխանությանը, ո՛չ նրա կատարածուներին, ո՛չ էլ ողջ ժողովրդիս: Սրանից շահելու են միայն բռնապետ Ալիևն ու իր տերերը:

Այս պանդորայի արկղը պետք է շտապ փակել ու դադարեցնել հերթական փնթի քաղաքական հետապնդումները:

Վաղը՝ ժամը 16:00-ին, Հանրապետության հրապարակ:

Արտակ Բեգլարյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր