00:00:00

Այդ տրամաբանությամբ գործակալ է եղել նաև նույն ինքը՝ Պապ թագավորը. Գաբրիել քահանան՝ Փաշինյանին

15:15, 23 մայիս 2024 Բլոգ

Գաբրիել քահանա Վարդանյանը արձագանքել է երեկ ԱԺ-ում եկեղեցու հասցեին Փաշինյանի հնչեցրած արտահայտություններին․

«Երեկ Փաշինյանը նորից պնդում էր, թե Հայաստանից դուրս ձեռնադրված և օծված  հոգևորականներն ազդեցության գործակալներ են եղել։ Ուրեմն, այդ տրամաբանությամբ գործակալ է եղել նաև նույն ինքը՝ Պապ թագավորը, քանզի նա էլ պատմությունից հայտնի է, որ Հայոց գահին է բազմել Հռոմի օգնությամբ։ 

Փաշինյանական տրամաբանությամբ ազդեցության գործակալներ են եղել նաև Գրիգոր Լուսավորիչը, Տրդատ Գ թագավորը, Զաքարե Զաքարյան իշխանը, Հովսեփ Էմինը, Դավիթ Բեկը, Մոնթե Մելքոնյանը և Հայոց պատմության մեջ անմահացած շատերը։

Նման բարձր հանգամանքով անձն այսպիսի հայտարարություններ անելուց առաջ առնվազն պետք է վերլուծի տվյալ ժամանակաշրջանի պատմական իրողությունները, դրանցից բխող գործողությունները, ապա նոր իրեն իրավունք վերապահի անտեղի վերագրումններ կատարել կառույցի և անձանց, որի և որոնց համար Հայոց պետությունը և պետականությունը մշտապես համարվել են «Սրբություն սրբոց»։ 

Միևնույն տրամաբանության շրջանակներում արդյո՞ք ազդեցության գործակալներ են այսօրվա իշխանության մաս կազմող և բարձր պատասխանատու պաշտոններ զբաղեցնող բազմաթիվ պաշտոնյաններ, որոնք ծնվել մեծացել են արտերկրում, կամ մի քանի տարի ուսանել, վերապատրաստվել են օտար երկրներում և իրենց «ձեռնադրությունը» (դիպլոմը) ստացել են օտար պետություններից, իսկ վատագույն դեպքում նաև ցեղասպանություն գործած «բարեկամ» երկրից։ 

Ինչ է ստացվում․ փաշինյանական տրամաբանությամբ ենթադրյալ «գործակալները» հայրնեիք են պահել, իսկ պետության և պետականության մասին «մտածողները» արդեն քանի տարի է հանձնել են ու շարունակում են հանձնել»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր