00:00:00

Երեկվանից թուրքական գրեթե ողջ մեդիան ցնծության մեջ է, առիթը ՀՀ դե-ֆակտո իշխանության կողմից շարունակաբար արվող թուրքամետ հայտարարություններն են. Թյուրքագետ

13:48, 23 մայիս 2024 Բլոգ

Երեկվանից թուրքական գրեթե ողջ մեդիան ցնծության մեջ է. տելեգրամյան իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

 

Նա, մասնավորապես, գրել է։ «Հայաստանը հրաժարվում է Մեծ Հայաստանի երազանքից», «Հայոց ցեղասպանության հարցը փակված է» և նմանատիպ այլ վերնագրերով ողողված են Թուրքիայում գործող գրեթե բոլոր թերթերը, հեռուստաալիքները և համացանցը:

 

Առիթը Հայատանի դե-ֆակտո իշխանության կողմից շարունակաբար արվող թուրքամետ հայտարարություններն են:

 

Ցնծության իրական պատճառը, սակայն, այն է, որ Թուրքիան տեսնում է հնարավորություններ վերջապես գրավել ողջ Հայաստանը, իսկ այս պահին մեր` հայերիս անունից արվող անօրինական զիջումները հեշտացնում և արագացնում են այդ նպատակի իրականացումը:

 

Պատահական չէ, որ արդեն նաև թուրքական սոցցանցերում մարդիկ Հայաստանի վարչապետի համար կիրառում են «Էրմենիսթանի մեր նահանգապետը» պիտակավորումը:

 

Փոխելու համար այս ապագան, կիրակի` մայիսի 26-ին, ժամը 16:00-ին պետք է սատարել Բագրատ սրբազանին՝ Հանրապետության հրապարակում:

 

Ես այնտեղ եմ լինելու»:

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր