00:00:00

Իշխանությունն առաջին պլան է բերել մարդկային առումով կորցնելու բան չունեցող «խուրդվող» դեմքերին

11:11, 23 մայիս 2024 Բլոգ

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանության առաջին էշելոնի դեմքերը, ուժային կառույցների թիկունքից սպառնում են իրենց քաղաքական ընդդիմախոսներին` սպառնալով ամենածանր և նույնիսկ օրենքով արգելված միջոցներով:

Այն, որ իշխանությունն իր դեմ հանրային-քաղաքական դժգոհությունը զսպելու համար պատրաստ է ամենաանբարոյական և անօրինական քայլերի գնալ, որևէ մեկը չի էլ կասկածում և դրա համար էլ կրկին առաջին պլան են բերել դիմազրկված, վարկաբեկված, բոլոր սահմանները հատած ու մարդկային առումով որևէ կորցնելու բան չունեցող «խուրդվող» դեմքերին:

Մինչև որտեղ է պատրաստ գնալ իշխանությունը: 

Այս հարցի պատասխանն արդեն հստակ է յուրաքանչյուրի համար` զոհել պետությունը հանուն աթոռի ու սեփական ցանկությունների»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր