Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ, գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։։
Չի՛ կարելի քաղաքական շահերի համար նման ամոթալի պահվածք դրսևորել ու «առիթ» օգտագործելով Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժումը՝ քաղաքական հաշվեհարդարի ձևով հետապնդում նախաձեռնել սահմանադրական ամրագրում ունեցող Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Սա մեր հասարակությունը, Սփյուռքը պառակտող, ներքին թշնամանք հրահրող ու պետականությունը թուլացնող պահվածք է, որը հարիր չէ առհասարակ որևէ իշխանության։
Ի գիտություն Հայաստանի իշխանությունների՝ բերում եմ միջազգային փորձի օրինակներ, որոնք կապված են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հարկման ենթարկեու հարցի հետ։