00:00:00

ՀԱԿ-ի հետ հանդիպել և խոսել ենք գործընթացների և իրենց դիրքորոշման մասին. Բագրատ Սրբազան

09:55, 17 մայիս 2024 Հասարակություն

Բագրատ Սրբազանը երթով շարժվում է դեպի ԵՊՀ։ Նախատեսվում է բուհի բակում բաց դաս, որը կվարի Բագրատ Սրբազանը։

 

Սրբազանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ երեկ հանդիպել են մի շարք կուսակցությունների հետ, այդ թվում ՀԱԿ-ի, մասանավորապես, ՀԱԿ անդամներ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ։

 

«Խոսել ենք գործընթացների վերաբերյալ, իրենց կենցվածքի, դիրքորոշման։ Բացի այդ, մենք երկար տարիների բարեկամություն, մտերմություն ունենք, ի վերջո, հոգևորական եմ չէ՞։ Սա բնական գործընթացի մաս է կազմում»,-ասաց նա։

 

Իսկ թե ՀԱԿ-ում ինչպես են վերաբերվում գործընթացին՝ Սրբազանն ասաց, որ նույնիսկ ասելու խնդիր չունեն․ «Իրենք հեռուստատեսությամբ, հրապարակային հայտարություներով արտահայտել են իրենց կարծիքը»։

 

Նա նաև հիշեցրեց․«Շարժումը սկսել ենք մեկ նպատակով և ծրագրով՝ կասեցնել այս ապօրինի գործընթացը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր