00:00:00

Հայաստանի շնչառությունը փակել է այդ մարդը. կիրանցեցին՝ Նիկոլ Փաշինյանի մասին

15:44, 16 մայիս 2024 Հասարակություն

Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել ճանապարհը։

«Ճանապարհը մենք չենք փակել, ճանապարհը փակել է այս երկրի վարչապետը, կառավարությունը, Հայաստանի շնչառությունը փակել է այդ մարդը»,- ասաց կիրանցեցի Հաղթանակը, ում ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը հորդորում էր բացել ճանապարհը։

Մկրտչյանը առաջարկում էր հանդիպել մարզպետին։

 «Պիտի ճանապարհը փակե՞ք, որ մարզպետին հանդիպեք, ճանապարհը փակելու իմաստն եմ ուզում հասկանալ»,- նշեց նա։

Կիրանցեցիները, սակայն, հրաժարվեցին բացել ճանապարհը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր