Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար է նշանակել Անդրեյ Բելոուսովին։ Վերջինս մինչ այս զբաղեցնում էր ՌԴ առաջին փոխվարչապետի պաշտոնը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՌԴ արդեն նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին Վլադիմիր Պուտինը նշանակել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար։
ՌԴ նախագահի մեկ այլ հրամանագրով Սերգեյ Նարիշկինը վերանշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրենի պաշտոնում։