00:00:00

Կիրանցի բնակիչներն անհանգիստ են՝ չափագրողներ են գալու գյուղ

20:04, 14 մայիս 2024 Հասարակություն

Նախանշված վերջնաժամկետին մնացել է մեկ օր. Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչներն անհանգստությամբ սպասում են մայիսի 15-ին։

«Նախօրոք մեզ ասվել էր, որ վերջնաժամկետը մայիսի 15-ն է»,- «Փաստինֆո»- ի հետ զրույցում ասել է Կիրանցի բնակչուհի Գոհարը՝ նշելով, որ նախնական հանդիպումներում ասվել էր, որ մինչ մայիսի 15-ը պետք է ավարտեն ականզերծման աշխատանքներն ու սյուների տեղադրումը։

«Եկան, հասան այն հատվածին, որտեղ դեռևս վիճահարույց ու նյարդայնացնող հարցեր կան ու կանգ առան, բայց դեռ չեն եկել»,- ասել է Կիրանցի բնակչուհին՝ հավելելով, որ   սպասում են՝ չափագրողները կգան ու կսկսեն չափել իրենց համագյուղացի Մհեր Սիմոնյանի տան հատվածը, որն, ըստ նախնական տեղեկության, պետք է անցնի Ադրբեջանի հսկողության տակ։

«Գյուղացիները անհանգիստ են»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։  

Հիշեցնենք, որ Կիրանցում ընդհատվել են սահմանագծման աշխատանքները՝ առանց որեւէ պաշտոնական պարզաբանման, թեև Ոսկեպարի, Բերքաբերի, Բաղանիսի, Կիրանցի հատվածներում կատարվել են հիմնական ականազերծման աշխատանքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր