00:00:00

«Մեր ներկայությունը Հայաստանում պահպանվում է՝ ի դեմս սահմանապահների»․ Բորտնիկով

18:01, 14 մայիս 2024 Աշխարհ

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ ԱԴԾ սահմանային անցակետը առաջիկայում կփակվի, դուրս կբերվեն նաև տարբեր վայրերում տեղակայված սահմանապահները, հայտարարել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը՝ Դաշնային խորհրդի լիագումար նիստի ժամանակ։

Նա հիշեցրել է, որ հայկական կողմն է դիմել Ռուսաստանին՝ ռուս սահմանապահների ժամանակավոր  օպերատիվ խմբերը դուրս բերելու խնդրանքով։  

«Որոշումն ընդունվել է»,- այս առնչությամբ ասել է Բորտնիկովը՝ մասնավորեցնելով, որ «Զվարթնոց» օդանավակայանից սահմանապահները դուրս կբերվեն մոտ ժամանակներս։

Միևնույն ժամանակ ՌԴ ԱԴԾ տնօրենը նշել է հայկական կողմի մեկ այլ խնդրանքի մասին, որ Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը հսկող ռուս սահմանապահները մնան ու շարունակեն իրենց ծառայությունը։

«Մեր ներկայությունը, ի դեմս սահմանապահների, Հայաստանում մնում է»,- այս առնչությամբ ասել է Բորտնիկովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր