Վրաստանի խորհրդարանը րոպեներ առաջ երրորդ՝ վերջին ընթերցմամբ հաստատեց «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը։
Օրենքը նախատեսում է, որ 20 և ավելի տոկոսով դրսից ֆինանսավորվող ՀԿ-ները պարտավորված կլինեն գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ»:
Հիշեցնենք, որ օրինագիծը մեկ տարի առաջ բերվել էր օրակարգ և հանրային ճնշումների ու արևմտյան գործընկերների հնչեցրած քննադատությունների արդյունքում հետ էր կանչվել։
Ապրիլի սկզբին այն կրկին շրջանառության մեջ դրվեց խորհրդարանում: