00:00:00

Հայաստան-Արցախ բնական կապը պետք է շատ ամուր լինի. Ծառուկյան

16:00, 14 մայիս 2024 Լեռնային Ղարաբաղ

«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական եռօրյա ֆորումի շրջանակներում պատիվ ունեցա շփվել մեր երիտասարդ սերնդի հետ, ում աչքերում ամենակարևորը՝ հույս և հավատ կա մեր երկրի, մեր ապագայի հանդեպ:
Զրուցել ենք ամենատարբեր թեմաներից՝ Արցախին պատուհասած ողբերգությունից մինչև կուսակցական շահերի ստորադասում հավաքական ազգային շահին, համախմբված լինելու կենսական անհրաժեշտությունից մինչև հզոր դաշնակիցներ ունենալու կարևորություն:
 
Սակայն հիմնական ուղերձս, կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ:
 
Հայաստան-Արցախ բնական կապը պետք է շատ ամուր լինի՝ թեկուզ առայժմ նման շփումների տեսքով, որպեսզի երիտասարդները ճանաչեն միմյանց, սովորեն իրարից և միասին նոր երազանքներ հյուսեն:
 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր