00:00:00

Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի ապօրինի կալանքի ժամկետը

15:17, 14 մայիս 2024 Լեռնային Ղարաբաղ

Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոցի երկարաձգման վերաբերյալ դատարան հայց էր ներկայացվել։

 

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, դատարանը քննել է նախաքննության դատավարական ղեկավարումն իրականացրած դատախազի միջնորդությունը և ներկայացումը։

 

Առաջարկվել է Արկադի Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոցը երկարաձգել եւս մի քանի ամսով՝ հիմնավորելով խոշոր քրեական գործով նախաքննության շարունակմամբ։

 

Դատարանը բավարարել է միջնորդությունը և ներկայացումը։ Ա.Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվել է 5 ամսով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր