00:00:00

««Կարմիր բերետավորների» արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին»․ Արման Թաթոյան

19:53, 13 մայիս 2024 Բլոգ

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ահազանգում է․

«Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին, և դրանց մեծագույն մասը կապ չուներ իրավական կանոնների հետ։

Ինչպե՞ս կարելի է հաշվի չառնել, որ երեխաների աչքի առաջ նրանց ընտանիքի անդամների կամ մտերիմների [ենթադրյալ վարչական իրավախախտման համար] ձերբակալումով երեխաները փողոցում մնալու են միայնակ, էլ չեմ խոսում էմոցիոնալ ապրումների մասին:

Անթույլատրելի է «կարմիր բերետավորների» կողմից լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը:

Անընդունելի է դիմադրություն չցուցաբերող անձի նկատմամբ ուժի [այն էլ անհամաչափ] կիրառումը։

Սրանք անթույլատրելի, դատապարտելի արարքներ են, որ չունեն իրավական հիմնավորումներ»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր