00:00:00

Պուտինը Անվտանգության խորհրդի անդամներին հանձնարարել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել ԱՊՀ երկրների հետ հարաբերություններին

22:23, 13 մայիս 2024 Աշխարհ

Ռուսաստանը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի ԱՊՀ երկրների հետ հարաբերություններին, ասել է Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։

«Ռուսաստանի նոր քաղաքական փուլում մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք դրան և քննարկենք՝ ինչպես ենք կառուցելու այդ պրոցեսը բոլոր առումներով, այդ թվում՝ կազմակերպչական»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ այդ խնդիրն առաջնային է Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար։

Նշենք, որ խորհրդակցությանը մասնակցել են ինչպես ՌԴ ԱԽ նորանշանակ քարտուղար Սերգեյ Շոյգուն,  այնպես էլ աարդեն նախկին քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր