00:00:00

Բարդուղիմեոս առաքյալի մասունքները Երուսաղեմից բերվել են ու իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (տեսանյութ)

13:20, 13 մայիս 2024 Հասարակություն

«Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։
«Այս մասունքի փաստաթուղթը կհանձնենք Գագիկ Ծառուկյանին, սա մեծ իրադարձություն է բոլոր հավատացյալների համար։ Գագիկ Ծառուկյանի հետ մեր գործակցության պտուղներն արդյունավետ են, քանի որ Երուսաղեմից այս մասունքը հասավ ձեր հող»,-ասել է «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի նախագահ Նատալյա Մեզենցևան։
 
Նշենք, որ Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադիրներից Բարդուղիմեոս առաքյալն է առաջին անգամ Հայաստան բերել Տիրամոր պատկերը և խորհրդանշական է, որ առաքյալի մասունքներն իրենց հատուկ տեղը կգտնեն ու սրբորեն կպահպանվեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։
 
 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր