ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սլովակիայում եմ գտնվում, մեկ ժամ առաջ ավարտեցինք շատ կարևոր հանդիպում: Սա վստահ եմ ոչ մի սադրիչի ու բանսարկուի հետաքրքիր չէ:
Բայց ինչ եմ ուզում ասել, էդ նույն ժամին էս ֆեյք շարժման ֆեյք հրահանգիչները իրենց ֆեյքերով ու քարոզչական «թաբլոիթներով» տարածում են իբր ես հենց էդ ժամերին նման գրառում եմ կատարել 
Հ.Գ. Եթե աղբամանը ինքնանետվելու ցանկություն ունեք, ես իհարկե չեմ կարող ձեզ հակառակում համոզել, բայց ամեն դեպքում խորհուրդ չեմ տա:
Նաև կխնդրեմ լրագրող ընկերներիս սա ևս հրապարակել:
Մի բան էլ, հոլովելիս «ա»-ից և «ո»-ից հետո լսվող «յ»-ն գրվում է)) (մեքենաՅին):

Ավելի ուշ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ տվյալ գրառումը հեռացնում է ֆեյսբուքյան իր էջից, քանի որ նախապես չի ստուգել, որ դա իրական է, և իրեն ուղարկել են։ Մելիքյանը հայտնեց, որ խոսել է նաև պատգամավորի հետ, ով ևս հաստատել է, որ նման գրառում չի արել։