00:00:00

Շատ մտավորականներ ցանկություն ունեն միանալու այս շարժմանը. Արսեն Գրիգորյան

10:06, 13 մայիս 2024 Հասարակություն

Շատ մտավորականներ ցանկություն ունեն միանալու այս շարժմանը, քանի որ սա բոլորի համար է, լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը։

Նա նշեց, որ այս շարժումը հայրենիքի ու պատվի համար է՝ չակնկալիքների շարժում է։

«Մշակույթի բոլոր գործիչներն առանձին զրույցներում իրենց մտահոգությունն ու սատարումն են հայտնում։ Սակայն, ես կցանկանամ, որ, դրանից բացի, իրենց մասնակցությունն ունենան։ Մեր շարքերը համալրվում են»,-ասաց շարժմանը հենց առաջին օրվանից միացած երգիչը։

 Գրիգորյանը նաև հավելեց, որ այստեղ իշխանությունը որևէ մեկին փոխանցելու խնդիր չկա. «Մենք ուզում ենք, որ երկրում արդարություն լինի և մեր երկիրը չզիջվի՝ անընդհատ կորուստներ ունենանք։ Ես դրա համար եմ մասնակցում, իշխանության համար չեմ մասնակցում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր