Պուտինն առաջարկել է Անդրեյ Բելոուսովին նշանակել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար. հայտնում է Դաշնության խորհուրդը։
Նախորդ կառավարությունում նա զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը և վերահսկում էր տնտեսական բլոկը:
Պուտինը Շոյգուին նշանակել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում:
ՌԴ նախագահը մտադիր է Սերգեյ Լավրովին թողնել ԱԳՆ ղեկավարի պաշտոնում, ինչպես նաև Վլադիմիր Կոլոկոլցևին՝ ՆԳՆ ղեկավարի, Վիկտոր Զոլոտովին՝ ռուսական գվարդիայի, իսկ Ալեքսանդր Բորտնիկովին՝ ԱԴԾ ղեկավարի պաշտոններում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլայ Պատրուշևին ևս ազատել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ «այլ աշխատանքի անցնելու» նպաատակով:
Գլխավոր շտաբի պետ Գերասիմովը կշարունակի իր գործունեությունը. ասել է Պեսկովը: