00:00:00

Միակ ուժը, որ կարող է փոխել դա եկեղեցին է, եթե դա էլ չլինի, ուրեմն ամեն ինչ վերջացած է․ դերասան Գեւորգ Գրիգորյան

19:18, 10 մայիս 2024 Հասարակություն

Պետք է գիտակցենք, որ իշխանափոխության վերջին հնարավորությունն է։ Այս մասին Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի հրավիրված հանրահավաքին լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Գեւորգ Գրիգորյանը։

«Պետք է գիտակցենք, որ իշխանափոխության վերջին հնարավորությունն է, որովհետեւ ուրիշ ուժ չկա, որ Հայաստանում փորձի իրավիճակ փոխել։ Եկեղեցին է, եթե դա էլ չլինի, ուրեմն ամեն ինչ վերջացած է։ Եթե մարդիկ այստեղ շատ են, ավելի շատ պետք է լինեն։ Այսօր ուսանողները շատ հուսադրեցին։ Ես միայն Բագրատ Սրբազանին եմ որպես առաջնորդ տեսնում։ Սրբազանին ոչինչ չի խանգարում, որ ինքը դառնա վարչապետ։ Մեզ հոգեւոր առաջնորդ է պետք, որովհետեւ սա հոգու սովի արդյունք է»,- նշեց նա։

Գեւորգ Գրիգորյանի խոսքով՝ սա քաղաքական հարց չէ, սա մեր լինել-չլինելու հարցն է, մեր հայրենիք ունենալ-չունենալու հարցն է․ «Եթե բոլորը լինեն միասին, հիմիկվա վարչապետը մի մարդ է, որը ոչինչ չի կարող անել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր