00:00:00

Վա՜յ այն քաղաքական գործչին, ով հոգով աղանդավոր է, մտքով՝ ծանծաղ, խոսքով՝ վայրահաչ, սրտով՝ վախկոտ, շարժումներով՝ անհավասարակշիռ. Ռուբեն վարդապետ Զարգարյան

12:34, 09 մայիս 2024 Բլոգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Ընտրություն՝ երանության եւ վայի միջեւ» վերտառությմաբ գրառում է կատարել։

«1․ Երանի՜ այն քաղաքական գործչին, ով օժտված է մարդկային ազնվագույն հատկանիշներով և իր կոչման խորը գիտակցությամբ։

2․ Երանի՜ այն քաղաքական գործչին, որի անձը վստահելիություն է ներշնչում։
 
3․ Երանի՜ այն քաղաքական գործչին, ով աշխատում է հանուն հանրային բարօրության և ոչ թե սեփական շահագրգռության։
 
4․ Երանի՜ այն քաղաքական գործչին, ով սկզբունքային է և հավատարիմ տված խոստումներին։
 
5․ Երանի՜ այն քաղաքական գործչին, ով իրագործում է հանրային համերաշխություն։
 
6․ Երանի՜ այն քաղաքական գործչին, ով չի փախչում ճշմարտությունից և պատասխանատվությունից։
 
7․ Երանի՜ այն քաղաքական գործչին, ով լսել գիտե և քիչ խոսում, շատ գործում է։
 
8․ Երանի՜ այն քաղաքական գործչին, ով բարեփոխումներ իրականացնելիս չի վախենում սեփական վարկանիշի կորստից։
9․ Երանի՜ այն քաղաքական գործչին, որի վրա հանգչում է Աստծո Սուրբ Հոգին։
 
Վա՜յ այն քաղաքական գործչին, ով չունի իրականության զգացում, հոգով աղանդավոր է, մտքով՝ ծանծաղ, խոսքով՝ վայրահաչ, սրտով՝ վախկոտ, շարժումներով՝ անհավասարակշիռ։
 
Եվ վա՜յ այն ժողովրդին, որի առաջնորդը պատահական բախտախնդիր է՝ անկարող կառավարելու և ապահովելու պետության արտաքին և ներքին անվտանգությունը»,- Facebook-ում գրել է Հայր Ռուբենը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր