00:00:00

ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար. Փաստաբան

15:33, 08 մայիս 2024 Բլոգ

ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Վահագն Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ««2024թ. հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար։ Ինչպե՞ս։

Քրեական օրենսգիրքը լրացվել է «Հետամտելը» կոչվող նոր հանցակազմով։ «Հետամտել» է համարվում օրինակ`

- ուրիշին հետևելը,

- ուրիշի հետ «ոչ ցանկալի» շփման մեջ մտնելը կամ դրա փորձը,

- ուրիշի անձնական իրերի վրա հետքեր թողնելը (օրինակ՝ ջուր լցնելը),

- ուրիշի տվյալներով սոցցանցերում «պռոֆիլ» բացելը։

Որպեսզի արարքը համարվի հանցագործություն, այն պետք է կատարվի պարբերաբար, և.

- «զոհի» մոտ պետք է առաջացրած լինի «վախ կամ անհանգստություն», կամ

- «զոհին» պետք է ստիպի էապես փոխել իր կենսակերպը, կամ

- «զոհի» մոտ պետք է առաջացրած լինի իր կենսակերպը փոխելու անհրաժեշտություն։

Բնականաբար, այս ամենը խիստ գնահատողական է, և case by case սկզբունքով գնահատվելու է իրավապահ մարմինների և դատական համակարգի կողմից։ 

Առաջին հայացքից կթվա, թե նոր հանցակազմի նպատակը կանանց (կամ տղամարդկանց ) պաշտպանությունն է «տհաճ ուզողներից»։ Բայց, ունենք ծանրացնող հանգամանք, եթե արարքը կատարվել է «զոհի» պետական, քաղաքական, ծառայողական կամ հասարակական գործունեության հետ կապված»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր