Օրերս ՊԵԿ–ը հրապարակեց եռամսյակի կտրվածքով 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Նախորդ եռամսյակի համեմատ ԶՄՊԿ-ն շուրջ 140 մլն դրամով ավելացրել է հարկերի գծով բյուջետային մուտքերը՝ 2024թ. հունվար-մարտ ամիսներին վճարելով 15.626.783 հազար դրամ հարկ։ Թվային այս տվյալները հնարավոր է համադրել օգտվելով ՊԵԿ-ի կողմից հրապարակված տվյալների և ԶՄՊԿ-ի բաց աղբյուրներում տեղ գտած հաշվետվությունների հիման վրա։ Հետևաբար առանձին լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները, թե նախորդ եռամսյակի համեմատ ԶՄՊԿ–ն նվազեցրել է հարկային պարտավորությունները թերի տեղեկություններ են և հիմված չեն հաշտեվության վրա։
Նշենք, որ 2024 թ. հունվար-մարտ ժամանակահատվածում ընկերությունը վճարել է 15.626.783 դրամ հարկ։ Այս ցուցանիշով ԶՊՄԿ-ն 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Հիշեցնենք, որ վերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքը։