00:00:00

Ոստիկանությունը դեռ երբեք ուժ չի կիրառել եկեղեցականի նկատմամբ, եթե նման բան անեն` իրենց կխայտառակեն. Միքայել սրբազան

12:19, 08 մայիս 2024 Հասարակություն

Արշակ սրբազանից վտանգ են տեսնում։ Այս մասին այսօր Գյումիրում մեկնարկած երթից առաջ ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին ԱԱԾ հրավիրելուն։

Դիտարկմանը, թե ինքն ավելի վտանգավոր հայտարարություններ է անում՝ Աջապահյանը կատակեց, թե Արշակ Սրբազանն ավելի խոշոր է, հաղթանդամ, միգուցե դա է պատճառը։

Ինչ վերաբերում է ոստիկանության կողմից ուժ կիրառելու հավանականությանը, ապա սրբազանն ասաց, որ պետք է  հասկանան, և առավել ևս ինքնության համար ենք կռիվ տալիս։ «Դեռևս նման վիճակ չի գրանցվել, որ ոստիկանները ուժ կիրառեն հոգևորականների նկատմամբ, կարծում եմ՝ չեն գնա նման քայլի, որովհետև այդպես  իրենց կխայտառակեն, եթե իշխանությունը նման հրաման տա՝ ինքն իրեն կխայտառակի»,- արձանագրել է Սրբազանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր