00:00:00

Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան

15:09, 05 մայիս 2024 Բլոգ

Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է/ այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Իրավունքը հարմարեցվում, ծառայեցվում է քաղաքականությանն ու քաղաքական շահերին:

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների իրավասություն որևէ տեղ ամրագրված չէ, հանձնաժողովի աշխատակարգը նախատեսում է միայն կազմակերպական-ընթացակարգային կանոններ։

Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է: Գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից:

Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ», - գրել է Թաթոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր